Ղրիմի մոտ լողացող կռունկի խորտակումից հետո երեք մարդ անհետ կորած է

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է, որ Կրասնոդարից Սևաստոպոլ տեղափոխելիս, Ղրիմի ափից շուրջ 4 կիլոմետր հեռավորության վրա, լողացող կռունկ է խորտակվել, անձնակազմի հինգ անդամ փրկվել է, երեքը անհետ կորած է: Այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում, նրանց հայտնաբերելու համար:

Նախնական տվյալներով, կռունկը խորտակվել է եղանակային վատ պայմանների պատճառով:

Լողացող կռունկը խորտակվել է Կերչի նեղուցով Ռուսաստանը բռնազավթված Ղրիմի հետ կապող հսկայական կամրջի շինարարության վայրից ոչ հեռու: