Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստին ընդառաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում տեղի կունենա կազմակերպության Արտգործնախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ նիստը կմեկնարկի նեղ կազմով, ապա կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ:
Հանդիպմանը նախատեսված է փաստաթղթերի ստորագրում: