Դատարանն անփոփոխ թողեց Գևորգ Սաֆարյանի խափանման միջոցը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն այսօր մերժեց քաղաքացիական ակտիվիստ, արդեն տասն ամիս անազատության մեջ գտնվող Գևորգ Սաֆարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու մասին նրա փաստաբանի միջնորդությունը:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը գտավ, որ միջնորդությունն անհիմն է: