Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 4-րդ մրցանակը շնորհել է իրավապաշտպան Նադիա Մուրադին:
Մրցանակը տրվում է մարդու իրավունքների ոլորտում նշանակալի գործունեության համար, դրամական պարգևը 60 հազար եվրո է:
21-ամյա Նադիա Մուրադը ազգությամբ եզդի ակտիվիստ է Իրաքից, 2014 թվականին Հյուսիսային Իրաքում շուրջ երեք ամիս ստրկության մեջ է եղել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների մոտ, խոշտանգումների ենթարկվել, ապա նրան հաջողվել է փախչել Գերմանիա, որտեղ դարձել է հայտնի իրավապաշտպան և ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան: Մուրադը առաջիններից է, ով աշխարհին պատմել է եզդի համայնքի ծանր վիճակի մասին, թե ինչպես են սեռական ստրկության, թրաֆիքինգի զոհ դառնում եզդի կանայք և երեխաներ: