Ռուսաստանը և Թուրքիան գազատար կառուցելու համաձայնագիր են ստորագրել

«Թուրքական հոսք»-ի քարտեզը

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել գազատար կառուցելու վերաբերյալ՝ ծրագիր, որը հետաձգվել էր ռուս - թուրքական հարաբերությունների սառեցման պատճառով:

Նախատեսվում է «Թուրքական հոսք» խողովակաշարի միջոցով ռուսական գազը հասցնել Եվրոպա՝ շրջանցելով Ուկրաինան: