Ռուսաստանը ծրագրում է Սիրիայում մշտական հիմունքներով ռազմաբազա տեղակայել

Սիրիա - Ռուսական «Պյոտր Վելիկի» ռազմանավը ժամանել է Տարտուս նավահանգիստ, 14-ը ապրիլի, 2010թ․

Ռուսաստանը պլանավորում է Սիրիայի Տարտուս նավահանգստում մշտական հիմունքներով ռազմածովային բազա տեղակայել: Այս մասին այսօր Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատում՝ Դաշնության խորհրդում հայտարարել է երկրի պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը: