Ֆրանսիան մտադիր է դիմել Միջազգային քրեական դատարան խնդրանքով՝ հետաքննել Սիրիայի և Ռուսաստանի զինված ուժերի ռազմական հանցագործությունները Հալեպի արևելյան շրջաններում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հալեպի հարցով ֆրանսիական բանաձևի նախագիծը Ռուսաստանի կողմից արգելափակվելուց հետո Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Էրոն հայտարարել է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը եթե նույնիսկ հանդիպի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ապա դա կլինի «ոչ հաճոյախոսություններ փոխանակելու համար»:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հալեպի համար մղվող պայքարը կարող է դառնալ «շրջադարձային կետ Սիրիայում հինգ տարի շարունակվող քաղաքացիական պատերազմում»: