Գյումրիի ավագանին այսօր անդրանիկ նիստը գումարեց, որի ընթացքում տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ի ընտրություններում հաղթած «Բալասանյան դաշինք»-ի ցուցակը գլխավորող Սամվել Բալասանյանի՝ որպես նորընտիր քաղաքապետի, երդման արարողությունը։
Հիշեցնենք, որ Բալասանյանը Գյումրիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2012 թվականի սեպտեմբերից։
Ավագանու ընդդիմադիր երեք ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան», «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցությունները բոյկոտեցին և չմասնակցեցին նիստին։
Մանրամասներն՝ տե՛ս այստեղ