Թուրքիայում պայթյունից 17 մարդ է զոհվել

Թուրքիայի հարաարևելքում պայթյուն է որոտացել: 9 զինվորականներ և 8 քաղաքացիական անձինք մահացել են: Պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի մեջ:

Independent պարբերականը, հղում կատարելով թուրքական NTV հեռուստաալիքին, հաղորդում է, որ 27 մարդ վիրավոր է, նրանցից 11՝ զինվորականներ:

Պետական Anadoluգործակալությունը, մեջբերելով Թուրքիայի զինված ուժերի հայտարարությունը , հաղորդում է, որ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով 9.45-ին ոստիկանական անցակետի մոտ: Իշխանությունները պայթյունի համար մեղադրում են երկրում արգելված «Քրդական աշխատավորական կուսակցությանը»: