Նարեկ Մալյանը` Վլադիմիր Գասպարյանի խորհրդական

Լուսանկարը՝ Մալյանի ֆեյսբուքյան էջից

Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Նարեկ Մալյանը նշանակվել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական։

Նշենք, որ այս տարվա հուլիսին Գասպարյանն իր աշխատակազմում օպտիմալացում էր իրականացրել և կրճատել խորհրդականների ու օգնականների 7 հաստիք։ Կրճատվածների թվում էր նաև Նարեկ Մալյանը: