Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ է ներկայացրել Սիրիայի հարցով այլընտրանքային բանաձև

ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Հալեպում իրավիճակի հարցով ֆրանսիական բանաձևից հետո Ռուսաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին է ներկայացրել Սիրիայի հարցով այլընտրանքային բանաձև։

Նախագծում Մոսկվան աջակցում է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստաֆան դե Միստուրայի առաջարկին՝ Հալեպից ««Ջաբհաթ ան-Նուսրա»» ծայրահեղական խմբավորման զորքը ետ քաշելու մասին։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել էր, որ Մոսկվան թույլ չի տա Հալեպի հարցով ֆրանսիական առաջարկի ընդունումը՝ ներկայիս տեսքով։

Ռուսաստանյան դիվանագետն ասել է, որ Ֆրանսիայի առաջարկած նախագծի նպատակը «Ռուսաստանին սադրելն է»։