ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդն այսօր քննարկում է Հալեպում ռազմական օդուժի թռիչքներն ամբողջությամբ արգելելու մասին բանաձևի նախագիծը։
Փաստաթուղթը, որը հեղինակել են Ֆրանսիան և Իսպանիան, կոչ է անում Ռուսաստանին և ԱՄՆ-ին անհապաղ վերականգնել հրադադարը Հալեպում, որտեղ բնակչության մի մասը հայտնվել է հումանիտար աղետի եզրին։
Ուրբաթ օրը Ռուսաստանը հայտարարել է, որ նման բանաձևն իր համար անընդունելի է։
Ռուսական արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան «քարոզչություն է» անվանել Ջոն Քերրիի հայտարարությունն այն մասին, որ պետք է հետաքննել «Սիրիայում Ասադի վարչակազմի և Ռուսաստանի ռազմական հանցագործությունները»։