Հայաստանից մարդասիրական օգնությունը հասավ Հալեպ

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ-ի

Հայաստանից մարդասիրական օգնությամբ շարասյունը ժամանել է Հալեպ: Այդ մասին քիչ առաջ հաղորդեց Հայաստանի արտգործնախարարությունը իր ֆեյսբուքյան էջում:

Հիշեցնենք, նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար Հայաստանը երկու ինքնաթիռով մարդասիրական օգնություն է առաքել Սիրիա: