«Հայկական վերածնունդը» Վանաձորում կպաշտպանի Քրիստ Մարուքյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանիների ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանը ընտրություններից հետո պատասխանում է լրագրողների հարցերին, 2-ը հոկտեմբերի, 2016թ․

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը որոշել է Վանաձորի քաղաքապետի ընտրություններումաջակցել և պաշտպանել «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջադրվածՔրիստ Մարուքյանի թեկնածությունն, ինչը կամրագրվի «Հայկական վերածնունդ» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների միջև հետագա քաղաքական համագործակցության վերաբերյալ համաձայնագրով:

Այս մասին տեղեկացնում է Հայկական վերածնունդ կուսակցության մամուլի ծառայությունը, նշելով, որ համապատասխան պայամանվորվածությունը ձեռք է բերվել այսօր կուսակցության կենտրոնական գրասենյակում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի և «Լուսավոր Հայաստան» կուսակցության Վանաձոր քաղաքի ավագանիների ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանի հետ հանդիպման արդյունքում: