Կառավարությունը կքննարկի Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության հարցը

Կառավարության այսօր նախատեսված նիստի օրակարգում, որը հրապարակված է e-gov.am կայքում, մուտքագրվել է որոշման նախագիծ՝ Սուրիկ Խաչատրյանին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին: Ըստ նույն աղբյուրի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկվում է նշանակել Վահե Հակոբյանին: