Հալեպում երկու հայ է զոհվել, մեկը՝ վիրավորվել

«Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ այսօր ահաբեկչական խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Հալեպի հայաշատ Նոր Գյուղ, Մոկամպո, Մուհաֆազա թաղամասերը։

Ըստ պարբերականի, Նոր Գյուղի հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել՝ 1986 թվականին ծնված Գասպար Շաթոյանը և 1987 թվականին ծնված Մովսես Մովսեսյանը։

Կա նաև մեկ վիրավոր՝ Վարուժան Տոնապետյանը։ Նրա վիճակը, ըստ «Գանձասար»-ի, կայուն է։