Բունդեսթագի պատգամավորներն այցելեցին Ինջիրլիք

Թուրքիա - Գերմանական ՌՕՈւ «Տորնադո» ինքնաթիռները Ինջիրլիք ռազմակայանում, հունվար, 2016թ․

Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում գտնվող գերմանացի զինվորներին:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները արգելափակել էին գերմանացի պատգամավորների մուտքը ռազմակայան, երբ Բունդեսթագը հունիսին գրեթե միաձայն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Անկարայի արգելքին ի պատասխան՝ պաշտոնական Բեռլինը սպառնացել էր դուրս բերել իր զորախումբը Թուրքիայից:

Տե՛ս նաև այստեղ