Մարինե Մանուչարյան․ «Այս ձախողումները մեզ համար նաև սովորելու գործընթաց են»

«Սա միայն պայմանավորված չէ ՏԻՄ ընտրություններում պարտությամբ, այլ ընդհանրապես մոտեցմամբ: Այսինքն՝ ներքին ժողովրդավարությունը, որը «Քաղաքացիական պայմանագիրը», որպես իր հիմնարար արժեք ունի իր փաստաթղթերում ամրագրված, պետք է հարգվի կուսակցության ներսում», - ասում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախկին անդամը, - «Այսինքն, եթե մենք ակնկալում ենք երկրի իշխանություններից, նախարարից, ոստիկանապետից՝ հրաժարական տալ որևիցե ձախողման պարագայում, կամ ինչ֊որ սկանդալային իրավիճակների դեպքում, այս դեպքում մենք նույնպես, որպես վարչություն, վերցնում ենք մեզ վրա այդ պարտավորությունը»:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչությունը երեկ հայտարարություն էր տարածել, նշելով, որ «քննարկելով 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կուսակցության ցույց տված արդյունքները», որոշել է հոկտեմբերի 30-ին հրավիրել կուսակցության արտահերթ համաժողով՝ օրակարգում ունենալով կուսակցության Վարչության ընտրության հարցը:

Մարինե Մանուչարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․