Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, վարչապետը առանձնակի կարևորել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ ծրագրերի իրականացումը: Կարեն Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի կառավարությունը պատրաստ է քայլեր ձեռնարկել համագործակցության ընդլայնման ուղղությամբ:
«Ռիչարդ Միլսը համոզմունք է հայտնել, որ Կարապետյանի ղեկավարած կառավարության հետ համագործակցությունը կնպաստի երկկողմ կապերի սերտացմանն ու խորացմանը», - ասված է կառավարության հաղորդագրությունում: