Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Բուլղարիայի արտգործնախարարի հետ

Էդվարդ Նալբանդյան, արխիվ

Այսօր բուլղարական կողմի նախաձեռնությամբ, Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց ունեցավ Բուլղարիայի արտգործնախարար Դանիել Միտովի հետ:

«Զրույցի ընթացքում քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության սերտացմանը վերաբերող հարցեր», - ասված է Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: