Մոսկվայի դատարանում այսօր կսկսվի ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործի քննությունը: Մեղավոր են, թե ոչ հինգ ամբաստանյալները՝ քննելու են երդվյալ ատենակալները․ սա այն է, ինչին ձգտում էին Նեմցովի սպանության մեջ մեղադրվողները, նրանք չեն ընդունում մեղքը:
Բորիս Նեմցովը սպանվել է 2015 թվականի փետրվարի 27-ին՝ Մոսկվայի կենտրոնում։