Երեկ Հայաստանի մոտ 400 համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ էին, որոնց մասնակցել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը:
Սահմանադրության փոփոխություններից հետո, երկրի մեծությամբ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում առաջին անգամ ընտրությունները համամասնական ընտրակարգով են անցնում:
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ այս երկու քաղաքներում էլ հաղթել է իշխող Հանրապետական կուսակցությունը կամ Հանրապետականի սատարած ուժը:
Ոստիկանությունը ընտրությունների ընթացքում ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստում է 113 նյութ, անհետևանք է թողել 4-ը: