Հունգարիայում հանրաքվեի է դրվել Եվրամիության երկրներում ներգաղթյալների պարտադիր քվոտաներ սահմանելու հարցը:
Վարչապետ Վիկտոր Օրբանը հրապարակավ դեմ է արտահայտվել փախստականներին Եվրոպայում ապաստան տալու նախագծին, որի համաձայն, եվրոպական ընտանիքը պետք է 160 հազար մարդ ընդունի:
Քվեարկությունից առաջ անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ հունգարացիների մեծ մասը ևս դեմ է քվոտաներին:
Հանրաքվեի կայացման համար անհրաժեշտ է ընտրողների ավելի քան 50 տոկոս մասնակցություն: