Վանաձորում Հայ ազգային կոնգրեսի քաղաքապետի թեկնածու Ռուբիկ Ոսկանյանը հայտարարեց, որ քվեարկել է քաղաքի բարեկեցության, «ժողովրդի ավելի լավ ապրելակերպի և քաղաքում իրենց հեռանկարը տեսնելու համար»:
Նա մինչ իր քվեարկելու ժամը որևէ մեծ խախտում չէր արձանագրել:
Ոսկանյանը նշեց, որ հենց այն փաստը, որ 8 կուսակցություններ են մասնակցում Վանաձորի տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին, խոսում է այն մասին, որ ակտիվությունը մեծ է լինելու:
«Լարվածություն և անհանգստություն կա, ինչը որ դեռ չի դրսևորվել: Վերջում, երբ արդյունքները որոշակի մարդկանց ․․․ ցույց կտրվի իրենց կարգավիճակը ինչպիսին է, միգուցե որոշ քաղաքական ուժերի չբավարարի ու ավելի կտրուկ միջոցների, կամ, չգիտեմ, ինչպես միշտ է լինում, դուք գիտեք․․․», - ասաց Ռուբիկ Ոսկանյանը: