Վանաձորում քվեարկեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արամ Խաչատրյանը:
Լրագրողների հետ զրույցում նա խոսեց կուտակումների մասին․ - «Տարոն 2», «Դիմաց» թաղամասերում կուտակումներ կան: Եթե փաստենք, կարողանանք ապացուցել, որ դա հանրապետականներն ենք, ուրեմն [իշխանությունն աշխատում է հին մեթոդներով], էդպես է, բայց ես էս պահին տեղեկություն չունեմ, որ կուսակցության համար են էդ կուտակումները տեղի ունենում»:
Հարցին՝ ինչ արդյունք եք կանխատեսում, Խաչատրյանն արձագանքեց՝ լավ:
Վանաձորում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 8 կուսակցություն: ՏԻՄ ընտրություններին մասնակցում են «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան, «Համախմբում», «Հայ ազգային կոնգրես», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: