«Սասնա ծռեր»-ի անդամի որդուն ձերբակալել, ապա երեք օրը լրանալուց հետո ազատ են արձակել

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավված տարածքում, 22-ը հուլիսի, 2016թ․

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի («Դեդ») որդուն՝ Կարեն Հակոբյանին ազատ են արձակել։ Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Կարենի քույրը՝ Զարուհի Հակոբյանը։

«Կարենին նախորդ գիշեր են բաց թողել։ Նա չի ուզում այս պահին խոսել լրատվամիջոցների հետ», - ասաց նա։

Նշենք, որ Կարեն Հակոբյանը երեք օր առաջ ձերբակալվել էր «Սասնա ծռեր»-ի գործով նախաքննության շրջանակում։ Նրան ազատ են արձակել 72 ժամը լրանալուց հետո։