Հայաստանի Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ՝ սիրիական հակամարտությունից տուժած բնակիչներին աջակցելու համար մոտակա օրերին երկու ինքնաթիռով Սիրիա կառաքվի մարդասիրական օգնություն: Այս մասին հաղորդում է արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը այսօր տարածած հայտարարությունում խորին մտահոգություն է հայտնում վերջին օրերին Սիրիայում ռազմական իրավիճակի սրման կապակցությամբ: «Առանձնահատուկ անհանգստություն է պատճառում հատկապես Հալեպի, այդ թվում նաև հայաբնակ թաղամասերի խաղաղ բնակչության դեմ զենքի խիստ դատապարտելի կիրառումը, որի հետևանքով կան մարդկային մեծաթիվ կորուստներ», - մասնավորապես ասված է հայտարարությունում։