Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննադատել են Ռուսաստանի և Սիրայի իշխանությունների կողմից, իրենց բնորոշմամբ, օդային բարբարոսական հարվածները Սիրիայի Հալեպ քաղաքում։
«Ռուսաստանի և Սիրիայի վրա մեծ պատասխանատվություն է դրված՝ դադարեցնելու ռազմական գործողությունները, ինչպես նաև ապահովելու ՄԱԿ-ի մարդասիրական օգնության տրամադրումը Սիրիա», - ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։
«Սեպտեմբերի 12-ին Սիրիայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հաստատված հրադադարը ռուսական կողմը չի պահպանում», - ասված է հայտարարությունում։