Թուրքիան չի հավակնում Սիրիայի տարածքին: Այսօր Անկարայում նահանգապետերի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
«Սիրիայի տարածքի հանդեպ մենք որևէ հավակնություն չունենք: Բայց մենք շատ հետևողական ենք լինելու մեր սահմանների մերձակայքում գործող ահաբեկչական ենթակառույցները արմատախիլ անելու հարցում: Սիրիայի հետ սահմանի մերձակայքում գտնվող քաղաքներին` Քիլիսին, Գազիանթեփին այլևս հրթիռակոծության որևէ վտանգ չպետք է սպառնա», - ասել է Էրդողանը: