Հալեպում հայ է վիրավորվել

«Գանձասար» թերթի փոխանցմամբ, Հալեպում վաղ առավոտից ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծության են ենթարկում Թիլել, Սեյիդ Ալի և Ազիզիե թաղամասերը։

Ըստ աղբյուրի, հրթիռակոծվել է նաև Ազիզիե թաղամասում գտնվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) տարածքը։

Հրթիռակոծությունից 2 մարդ զոհվել է, 10-ը՝ վիրավորվել։ ՀՄԸՄ-ից վիրավորվել է Ճորճ Մութաֆյանը: