Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է Աղավնաձոր՝ հանդիպելու մթերված խաղողի գումարը պահանջող գյուղացիների հետ։ Աղավնաձորցիների պնդմամաբ, «Վեդի Ալկո» ընկերությունը խաղողագործներին 140 միլիոն դրամից ավելի գումար է պարտք:
Գյուղացիները, հիշեցնենք, բաղոքի ակցիաներ էին կազմակերպել, Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը փակել, երեխաներին արգելել մանկապարտեզ ու դպրոց գնալ, գյուղապետարանը փակել ու հայտնել, որ հոկտեմբերի 2-ին համայնքի ղեկավարի ընտրություններին չեն մասնակցելու։
Նախարարն այսօր հայտարարեց, որ գյուղացիները պետք է ոչ թե ճանապարհ փակեն, այլ այս լուծումից ելք փնտրեն։ «Վերամշակողը պետք է կարողանա մրցակցային գնով դուրս գա շուկա, դրա համար իրեն պետք է գյուղմթերքն էժան լինի, գյուղմթերքն էժան լինելու համար դուք պետք է մեծ աշխատանք կատարեք, ձև գտնեք այնպիսի գյուղմթերք աճեցնելու, որ ինքնարժեքը ցածր լինի։ Միջազգային փորձագետները ձեզ խորհուրդներ կտան», - հայտարարեց նախարարը։
Նախարարը հորդորեց գյուղացիներին այլևս ճանապարհ չփակել. - «Ճանապարհ մի փակեք, դուք դրանով հարց չեք լուծելու։ Ես ոչ մեկին չեմ խնդրելու՝ ո՛չ գործարաններին եմ խնդրելու, որ մթերեն, ո՛չ էլ խնդրելու եմ որևիցե մեկին, որ ինչ-որ բան անի, դա բիզնես է, գործարանը կգա, կասի ես պատրաստ եմ գնել էս գնով, դուք պետք է գաք համաձայնության, ընտրություն անեք՝ խաղողը թողնեք այգում, որ փչանա՞, թե՞ ինչ-որ ելք գտնել այս վիճակում։ Այսօր պետությունում չկա այդ փողը, որ տանք ու թանկ մթերք առնենք»։
Մանրամասներն՝ ավելի ուշ