Երեկ Լեռնային Ղարաբաղ ժամանած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այցելել են Պաշտպանության բանակի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ առաջնագծում նրանք հետաքրքրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հաճախականությամբ, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին և մարտական հերթապահության կրման առանձնահատկություններին: