Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի վերահսկողության արդյունքում կանխվել է ապօրինի ներկրման հերթական փորձը:
«Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները Բագրատաշենի մաքսակետում «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված «LG» ապրանքանիշի շուրջ 250 բջջային հեռախոս: Մաքսանենգ ապրանքի հայտնաբերումից անմիջապես հետո մեքենայի վարորդը խոստովանել է, որ ավտոմեքենայի առաջնամասում ևս թաքցրել է նույն ապրանքանիշի 48 հեռախոս` մաքսային ձևակերպումներից խուսափելու նպատակով», - ասված է Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: