Նշանակվեցին ևս 11 նախարարներ

Հայաստանի նախագահի նստավայրը Երևանում

Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել 11 նախարարներ նշանակելու մասին:

Լևոն Մկրտչյանը նշանակվել է կրթության և գիտության նախարար, Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, Հրանուշ Հակոբյանը՝ սփյուռքի նախարար, Արփինե Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարար, Արմեն Երիցյանը՝ արտակարգ իրավիճակների նախարար, Արտեմ Ասատրյանը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Բոլոր վեց գործիչները նույն պաշտոններն զբաղեցնում էին նաև նախորդ կառավարության կազմում:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, Արմեն Ամիրյանը նշանակվել է մշակույթի նախարար՝ ազատվելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի պաշտոնից:

Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը նշանակվել է սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար, էկոնոմիկայի նախարար է նշանակվել Սուրեն Կարայանը, առողջապահության նախարար՝ Լևոն Ալթունյանը:

Հիշեցնենք՝ մեկ շաբաթ առաջ նշանակվել էին Հայաստանի նոր կառավարության առաջին վեց նախարարները:

Տե՛ս նաև այստեղ