Հայաստանի ԶՈւ պատվիրակությունը մեկնում է Մինսկ

ՀՀ ՊՆ վարչական համալիրը Երևանում, արխիվ

Հայաստանի Զինված ուժերի ռադիացիոն, քիմիական կենսաբանական պաշտպանության զորքերի պետ-վարչության պետ Վարդան Նշանյանի գլխավորած աշխատանքային խումբը սեպտեմբերի 26-28-ը Մինսկում կմասնակցի Հայաստանի և Բելառուսի պաշտպանության նախարարությունների միջև ռադիացիոն, քիմիական, կենսաբանական պաշտպանության ոլորտի համագործակցության հարցերի քննարկմանը: Այդ մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: