ԼՂ մարտական դիրքում հայ զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10.40-ի սահմաններում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող,1997 թ. ծնված Սևակ Հովհաննեսի Խաչատրյանը, հաղորդում է ԼՂ ՊՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: