Մահմեդականությանը վիրավորելու մեջ մեղադրվող հորդանանցի գրողը սպանվել է

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում անհայտ գրոհայինը դատարանի մուտքի մոտ հրազենից արձակած երեք կրակոցով սպանել է 53-ամյա գրող Նահեդ Հաթթարին, ով մեղադրվել է կրոնական անհանդուրժողականություն դրսևորելու և մահմեդականներին վիրավորելու հոդվածով:

Գրոհայինը տեղում ձերբակալվել է:

Քրիստոնյա Հաթթարին այդ մեղադրանքն էին ներկայացրել այն բանից հետո, երբ նա Ֆեյսբուքի իր էջում տեղադրել է ծաղրանկար, որը որակվել է իբրև վիրավորական Իսլամի համար: