Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի կենտրոնում հզոր պայթյուն է որոտացել, վիրավորվել է երկու ոստիկան։
Ոստիկանությունը հաղորդել է, որ երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունից վիրավորված ոստիկանները պարեկային ծառայություն էին իրականացնում։
Պայթյունի պատճառների մասին առայժմ տեղեկատվություն չի հաղորդվում։