Դատարանն այսօր բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկու ամսով երկարաձգեց Ոստիկանության պարեկապահակային (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր»-ի անդամներ Արամ Մանուկյանի և Սերգեյ Կյուրեղյանի կալանքները։
Արամ Մանուկյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու և փոխադրելու, ինչպես նաև շենքեր և շինություններ զավթելու մեջ, իսկ Սերգեյ Կյուրեղյանը՝ պատանդ վերցնելու, շենք, շինություններ զավթելու և ապօրինի զենք-զինամթերք փոխադրելու, պահելու մեջ։