ԱՄՆ օրենսդիրները Պուտինին կոչ են անում հանձնարարել վերջ տալ ցանցահենությանը

ԱՄՆ օրենսդիրները մեղադրում են Ռուսաստանին նոյեմբերի 8-ին Միացյալ Նահանգներում կայանալիք նախագահական ընտրություններում հաքերության միջոցով ազդեցություն ունենալու փորձերի համար։ Նրանք կոչ են արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հանձնարարել վերջ տալ այդ գործողություններին։

Կալիֆորնիայից ընտրված սենատոր Դայան Ֆայնշթայնը և կոնգրեսական Ադամ Շիֆը հանդես են եկել կոշտ հայտարարությամբ, որում նշված է, որ համաձայն իրենց տրամադրված տեղեկությունների՝ ռուսական հատուկ ծառայությունները լուրջ ջանքեր են ներդնում՝ ազդելու ԱՄՆ ընտրությունների վրա։