Սերժ Սարգսյանն այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եվրոմոթորս» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել «ԲՄՎ, Մինի և Ռոլլս-Ռոյս» ցուցասրահի բացման արարողությանը:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության համաձայն, բացմանը ներկա են եղել նաև «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Պրինցես գրուպ» ընկերության նախագահ Ադել Ալմարզուքին, «ԲՄՎ գրուպ» ընկերության փոխնախագահ Թոմաս Ռինը, ընկերության վաճառքի տնօրեն Կոնրադ Բաումգարտները, ընկերության տարածաշրջանային տնօրեն Վիկտոր Էյզենբրաունը, «Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Ջաբր Ալմարզուքին, «Եվրոմոթորս» ընկերության համասեփականատեր, «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, ՀՀ պաշտոնատար անձինք:

«Հանրապետության նախագահը նրանց ուղեկցությամբ շրջայց է կատարել նորակառույց և տարածաշրջանում ամենամեծ ցուցասրահում, ծանոթացել բացված աշխատատեղերին, կատարված ներդրումներին, ներկայացված նմուշներին», - ասված է հաղորդագրությունում: