Արտակարգ դրություն ԱՄՆ Շառլոտ քաղաքում

ԱՄՆ - Ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառում ցուցարարների նկատմամբ, Շառլոտ, 21-ը սեպտեմբերի, 2016թ․

Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի ղեկավարը արտակարգ դրություն է հայտարարել Շառլոտ քաղաքում, որտեղ բողոքի ցույցեր են՝ ոստիկանության կողմից սևամորթ մի տղամարդու սպանության կապակցությամբ:

Անկարգությունների արդյունքում առնվազն 15 ոստիկան է տուժել, ի պատասխան՝ իրավապահները մի քանի անգամ արցունքաբեր գազ են կիրառել:

Նախօրեին սկսված ակցիան սկզբում խաղաղ բնույթ է կրել, հետո, սակայն, ամբոնից լսվել են կրակոցներ, ցուցարարներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել հրազենային ծանր վնասվածքներով: