Մամեդյարովը Նյու Յորքում հանդիպել է համանախագահների հետ

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով, արխիվ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկել է ղարաբաղյան խնդիրն ու բանակցություններում էական արդյունքների հասնելու հնարավորությունը, հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը:

Ըստ պաշտոնական Բաքվի, Մամեդյարովը միջնորդներին փոխանցել է, թե «Հայաստանի վերջին սադրանքները, այդ թվում՝ Աղդամում սկսված զորավարժությունները նպատակ ունեն խարխլել բանակցային գործընթացը»:

Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարն էր հանդիպել Մինսկի խմբի համանախագահներին ու պնդել, որ Ադրբեջանը մի քանի ամիս է՝ հրաժարվում է իրականացնել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները: