Համաշխարհային կինոաստղեր Անջելինա Ջոլին և Բրեդ Փիտը բաժանվում են:
Ամուսնալուծության դիմումը ներկայացրել է Ջոլին: Նրա փաստաբանն ասել է, որ դերասանուհին այդ քայլին է դիմում «ամուսնու հետ անհաղթահարելի տարաձայնությունների պատճառով»:
41-ամյա Ջոլին ցանկանում է ստանալ զույգի 6 երեխաների խնամակալությունը: Վեց երեխաներից երեքին ամուսինները որդեգրել են:
«Բրանջելինա» մականունով հայտնի Բրեդ և Անջելինա զույգը համարվել է Հոլիվուդի պատմության ընթացքում ամենահեղինակավոր և հաջողակներից մեկը:
52-ամյա Փիտը իր կատարած դերերի համար մի քանի անգամ առաջադրվելէ «Օսկարի» մրցանակի և մեկ անգամ` 2013 թվականին, «Օսկար» է ստացել որպես «Ստրկության 12 տարիները» ֆիլմի պրոդյուսեր:
Ջոլին նույնպես «Օսկար» է ստացել` 1999 թվականին նկարահանված «Ընդհատված կյանք» ֆիլմում երկրորդ պլանի դերակատարման համար:
Ջոլին նկարահանել է ֆիլմեր և աշխատել է որպես ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարի Բարի կամքի դեսպան: