Գյումրիում հրազենային վիրավորումից մահացել է հոկտեմբերի 2-ին քաղաքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի չորս որդիներից մեկը՝ Արշակ Գրիգորյանը:
Գյումրիի բժշկական կենտրոնից «Ազատությանը» հայտնեցին, որ Արշակ Գրիգորյանը գլխի թափանցիկ միջանցիկ հրազենային վնասվածք է ստացել:
Հայաստանի ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Ազատությանը» հայտնեցին, որ դիակը հայտնաբերվել է Գրիգորյանների տան նկուղում, նույն տեղում հայտնաբերվել է նաև ատրճանակը, որից արձակվել է կրակոցը:
Այլ մանրամասները այս պահին ճշտվում են: