3 հազարից 4 հազար մարդ փրկվել է Հունաստանի Լեսբոս կղզում տեղակայված փախստականների ճամբարում բռնկված հրդեհից:
Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք հրդեհը միտումնավոր է եղել:
Ներկայումս ավելի քան 60 հազար փախստական կա Հունաստանում, շատերը փորձում են թափանցել Եվրամիության այլ երկրներ:
Իրավապաշտպան տարբեր խմբեր քննադատել են Հունաստանում ճամբարների պայմանները, այդ թվում՝ դրանց գերհագեցածությունը: