Ատոմակայանը կկանգնի պլանային նորոգման և վերալիցքավորման

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 00-ին Հայաստանի ատոմային էլեկտրակայանը (ՀԱԷԿ) դուրս կբերվի էներգաարտադրության ցանցից՝ հերթական պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների իրականացման նպատակով։

«Պլանայինին զուգահեռ, կիրականացվեն նաև ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարացնելուն ուղղված հիմնանորոգման որոշ աշխատանքներ։ Հաշվի առնելով այդ հանգամանքը, այս տարի կայանի ժամանակավոր դադարն ավելի երկար կտևի։ Ըստ նախատեսված ժամանակացույցի, գործող էներգաբլոկը էներգացանցին կմիանանոյեմբերի 20-ին», - հայտնում է նախարարությունը՝ նշելով, որ ՀԱԷԿ-ի պլանային կանգառը նախատեսված է էներգաարտադրության հաշվեկշռում և այն գործող սակագնային հաշվարկների վրա որևէ ազդեցություն չի ունենա։