ԱՄՆ. Ղրիմում նախատեսված քվեարկությունն անօրինական է

Ղրիմ - Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական հանրահավաքը Սիմֆերոպոլում, 16-ը սեպտեմբերի, 2016թ․

Միացյալ Նահանգները չի ճանաչում Ռուսաստանի Պետական Դումայի ընտրությունների ընթացքում վաղը Ղրիմում կայանալիք քվեարկությունը: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջոն Քըրբին:

«Միացյալ Նահանգների մոտեցումը շատ հստակ է: Ղրիմը Ուկրաինայի անբաժան մասն է: Ղրիմին վերաբերող պատժամիջոցները ուժի մեջ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը թերակզու վերահսկողությունը չի վերադարձրել Ուկրաինային», - ասել է Սպիտակ տան խոսնակը: