Երեկ կեսգիշերին մոտ՝ ժամը 23-ի սահմաններում, Երևանից Էջմիածին գնալիս հարձակման է ենթարկվել Էջմիածնի գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Էջմիածնի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Վարդան Վարդանյանը:
Նրա փոխանցմամբ, Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբորորդու՝ Ստեփան Աբգարյանի ավտոմեքենան կտրել է գործող քաղաքապետի ճանապարհը, և Աբգարյանի ավտոմեքենայից կրակոցներ են արձակվել այն մեքենայի ուղղությամբ, որում եղել է Կարեն Գրիգորյանը։ «Բարեբախտաբար Գրիգորյանի վիճակը լավ է», - ասաց Վարդանյանը։
Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (սպանության փորձ), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Էջմիածնում քաղաքապետի ընտրություններն են:
Տե՛ս նաև այստեղ, մանրամասները՝ քիչ անց