Ուզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին վարչապետ Շավքաթ Միրզիյաևն առաջադրվել է դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդմամբ, Միրզիյաևի թեկնածությունն առաջադրել է երկրի ամենամեծ՝ Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը:
Արտահերթ ընտրությունները նշանակվել են երկիրը 27 տարի ղեկավարած Իսլամ Քարիմովի մահվան պատճառով:
Անկախացումից ի վեր Ուզբեկստանում ազատ ու արդար ընտրություններ չեն անցկացվել, ըստ միջազգային դիտորդների: